Categories: News

WCIT-ի խոսնակը այցելել է SoloLearn Armenia-ի գրասենյակ

Օրերս SoloLearn Armenia-ի գրասենյակ հյուր էր եկել WCIT 2019 Conference-ի խոսնակներից Մայա Շարփլին, Learn Capital վենչուրային հիմնադրամից։

Մայան պատմեց կրթության ոլորտի միտումների, աշխատաշուկայի նոր պահանջների մասին։

SoloLearn-ի թիմը հետաքրքիր քննարկում ունեցավ WCIT-ի խոսնակի հետ կրթության ապագայի մասին։ Հանդիպման ավարտին մասնակիցները փորձեցին Dargett գարեջուրը ու իմացանք, թե ինչպես է ստեղծվում յուրաքանչյուր տեսակը։

Հիշեցնենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովն տեղի էր ունենում Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Համաժողովը կազմակերպում էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Share