Categories: News

Հնարավորություն մասնակցելու և ներկայացնելու սեփական արտադրանքը՝ Սինգապուրի ինովացիոն տեխնոլոգիաների ցուցահանդեսին

Նոյեմբերի 11-13 Սինգապուրի Հանրապետությունում տեղի է ունենալու SWITCH ինովացիոն տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է առանձին տաղավարով: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հնարավորություն է ընձեռում մասնակցելու և ներկայացնելու սեփական արտադրանքը՝ ինովացիոն տեխնոլոգիաների ցուցահանդեսին, որն էլ իր հերթին հնարավորություն կընձեռի ներկայացված կազմակերպություններին ձեռք բերելու նոր գործընկերներ և հնարավորություն ստանալ աշխատել նոր շուկաներում:

SWITCH ինովացիոն տեխնոլոգիաների ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել ներկայացված հղմամբ։

Տեղեկացնում ենք նաև, որ յուրաքանչյուր կազմակերպությունից պատվիրակության կազմում կարող է ընդգրկվել միայն մեկ անձ:

Հայտնում ենք նաև, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ապահովելու է միայն Հայաստանի Հանրապետության տաղավարում կազմակերպության ներկայացվածությունը:

Տեղափոխման և կեցության ծախսերը հոգալու է մասնակցող ընկերությունը:

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից անցկացվելու է հայտերի ուսումնասիրություն, որի արդյունքում լավագույն առաջարկները կընտրվեն պատվիրակության կազմում ընդգրկվելու նպատակով:  

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել  հետևյալ հեռ. համարով՝ (+374)-10-59-00-0։

Share