Categories: News

Թումոն հյուրընկալեց ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանին

Հոկտեմբերի 10-ին Թումոն հյուրընկալել էր ServiceTitan-ի համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանին:

Նրա այցը սկսվեց ստարտափներով հետաքրքրված մի խումբ թումոցիների հետ հանդիպումով: Վանաձորում անցկացրած մանկությունից մինչև ԱՄՆ-ում միլիարդ և ավելի դոլար արժեցող ստարտափ հիմնելը. հարցերի միջոցով թումոցիները իմացան ամենինչ հաջողության, ձախողումների ու ճիշտ թիմ հավաքելու մասին:

Օրվա ավարտին տեղի ունեցավ Կուզոյանի հետ հանրային հանդիպումը, որի ընթացքում հյուրերը ծանոթացան ընկերության անցած ճանապարհի, արտադրանքի զարգացման, հաճախորդներ գրավելու գործընթացների հետ:

Հիշեցնենք, որ ServiceTitan-ը հայ-ամերիկյան ստարտափ է, որն օգնում է շինարարության ու կենցաղային սպասարկման ոլորտներում աշխատող ընկերություններին։ Ընկերության ստեղծած ծրագրից միայն ԱՄՆ-ում օգտվում են 50 հազ. տեխնիկական մասնագետներ, որոնք տարեկան ավելի քան 10 մլրդ գործարքներ են իրականացնում: Վահեն ստեղծել է ծրագիր` հեղափոխելով ոլորտն ու օգնելով ոլորտի ներկայացուցիչներին ունենալ ավելի լավ բիզնես հնարավորություններ:

Share