Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մարզային Բիզնեսի Զարգացում․ տեղեկատվական հանդիպում Գյումրիում
News 17/10/2019 10:46

UEICT-ն կազմակերպում է տեղեկատվական հանդիպում Շիրակի մարզի փոքր և միջին  բիզնեսի ներկայացուցիչների համար։ Նպատակն է մարզային բիզնեսներին ներկայացնել, թե զարգացման ինչ հնարավորություններ կան նրանց համար և ինչպես դրանցից օգտվել։

Հանդիպմանը կմասնակցեն մոտ 50 փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Սա բացառիկ հնարավորություն է մեկ հարթակում հանդիպել մարզերում բիզնեսի զարգացման ծրագրեր առաջարկող կազմակերպությունների հետ, ծանոթանալ նրանց կողմից տրվող հնարավորություններին և զարկ տալ Ձեր բիզնեսի զարգացման նոր փուլին։

Սա նաև լավ հնարավորություն է հանդիպել պոտենցիալ գործընկերների և հաճախորդների հետ, քննարկել համագործակցության տարբերակներ, փոխանակվել մտքերով և պլաններով։

Հանդիպման ֆորմատը

Հանդիպման գործընկերները հանդես կգան հակիրճ ելույթով, որտեղ կներկայացնեն իրենց կողմից առաջարկվող հնարավորությունները։ Հանդիպման ավարտին շփումը կշարունակենք սուրճի սեղանի շուրջ՝ ոչ պաշտոնական մթնոլորտում։

Ելույթները

ՏՀՏԳՄ – ՏՀՏԳՄ գործունեությունը Շիրակի մարզում․ տեսլականը, պլանները, անդամակցության առավելությունները և հնարավորությունները

ՎԶԵԲ – Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում ՎԶԵԲ-ը փոքր և միջին բիզնեսի զարգացման համար

ՓՄՁ ԶԱԿ – ՓՄՁ ԶԱԿ ծրագրերը մարզերում․ ինչպես դիմել, ինչու դիմել, ինչ սպասել

ԳՏԿ – ամեն ինչ ՏՏ բիզնեսի զարգացման համար։ Ի՞նչ է առաջարկում ԳՏԿ-ն իր ռեզիդենտներին։

Հանդիպումը կայանալու է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

Հոկտեմբերի 18-ին, սկիզբը՝ ժամը 15։00

Հանդիպումը նախատեսված է միայն փոքր և միջին բիզնեսի ղեկավար կազմի համար։ Մասնակցությունն անվճար է։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել՝ զանգահարելով 077 92-45-39 հեռախոսահամարին, կամ անցնելով հետևյալ հղումով: