Categories: News

Խոսնակներ, պանելներ, Startup Battle. ամփոփվեց Chainpoint 19-ը

Հոկտեմբերի 14-ին և 15-ին Դվին հյուրանոցի սրահում տեղի ունեցավ Chainpoint 2019 երկօրյա կոնֆերանսը:

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված ChainPoint ամենամյա միջազգային կոնֆերանսի մասնակիցները եկել էին տարբեր երկրներից:

Խոսնակների շարքում են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Bitcoin.com-ի բիզնեսի զարգացման գծով ղեկավար Քրիս Էմսը, Հոնգ Կոնգի Ֆինտեխ ասոցիացիայի նախագահ և PwC-ում կրիպտո և ֆինտեխ ուղղությունների համաշխարհային առաջնորդ Հենրի Արսլանյանը և շատ այլ փորձագետներ:

Երկրորդ օրվա ընթացքում բացի արտերկրից եկած բանախոսների դասախոսություններից և պանելային քննարկումներից, տեղի ունեցավ նաև ստարտափ մրցույթ:

Երկրորդ օրը ավարտվեց CP19 Startup Battle մրցույթի ամփոփմամբ: Հաղթող ճանաչվեց GeBe Cert/Smartcheck թիմը, որը կստանա 125 000 եվրո ֆինանսավորման հնարավորություն CV Labs ինկուբատորում:

Հաջորդ հաղթողը CoinStats-ն է։ Նրանք ստացան 100 000 IBM cloud credit smartgate.vc-ից և $100 000 ֆինանսավորման հնարավորություն Starfleet աքսելերատորում AE Ventures-ից։

Startup Battle-ի հաղթողների շարքը համալրեց То The Moon ստարտափը։ Նրանք ստացան $11 000-ի ներդրումային աուդիտ փաթեթ X10 Agency-ի կողմից։

Բացի դրանից, հատուկ մրցանակ նաև ստացավ Creatr թիմը: Նրանց թիմը ստացավ 15 000 եվրո արժողությամբ խորհրդատվության փաթեթ InnMind-ի կողմից։

Հիշեցնենք, որ ChainPoint-ը ոլորտի ամենաազդեցիկ միջազգային միջոցառումներից է, որն այս տարի ընդունում է ավելի քան 500 մասնակից և 50 խոսնակ 30-ից ավելի երկրներից: Կոնֆերանսը նպատակ ունի համաշխարհային բիզնես համայնքին ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը։

Share