Categories: News

Tech Security միջոցառումը կիբերանվտանգության մասնագիտության մասին

Խոսելով ապագայի հմտություններից ու աշխատաշուկայի զարգացումից, շատ կարևոր է նաև նկատել, թե ինչպիսի փոփոխություններ են նկատվում այսօրվա աշխատաշուկայում։

Շատ մեծ պահանջարկ ունեցող մի շարք մասնագիտություններ ենթադրում են որոշակի հմտությունների և գիտելիքների համադրություն, որը հնարավոր չէ ստանալ սովորելով միայն մեկ նեղ մասնագիտական ուղղությամբ։

Այսօր իսկ նկատվող միտումն է՝ մի քանի ոլորտների գիտելիքների համադրությունը և թվային ու մեդիա գրագիտությունը դառնում է պարտադիր գրեթե բոլորի համար։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ներթափանցումը կյանքի բոլոր ոլորտներ բացում է բազմաթիվ հնարավորություններ, սակայն իր հետ բերում է նաև վտանգներ և մարտահրավերներ՝ դրանով իսկ դարձնելով կիբերանվտանգության մասնագիտությունը պահանջված և արժեքավոր: Ընդ որում, այս ոլորտում չկա մեկ՝ կանխորոշված ուղղություն: Հնարավորությունները բազմաթիվ են ու բոլորը անասելի հետաքրքիր։

Հոկտեմբերի 25-ի 17:00-ին կարող եք գալ լսելու կիբերանվտանգության մասնագիտության մասին՝ ինչպիսի՞ն է այս մասնագետի զբաղվածությունը, ի՞նչ հեռանկարներ կան տեղական և միջազգային շուկաներում, և որտեղից է կարելի ստանալ անհրաժեշտ գիտելիքներ։

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով:

Share