Categories: News

Beeline-ի աշխատակիցները ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ի հաղթողների ցանկում են

Ամստերդամում տեղի ունեցավ ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon 2019-ը, որին մասնակցել են նաև Հայաստանում Beeline-ի աշխատակիցները։

Digithon–ի շրջանակում ՎԵՈՆ խմբի մաս կազմող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները մշակում են նորարարական և արդիական թվային ծառայությունների նախատիպեր: Մարաթոնին մասնակցել են խմբի 10 երկրներում անցկացված տեղական Digithon-ների հաղթող թիմերը։ Այդ թիմերի մասնակիցներից գլոբալ Digithon–ին ձևավորվել է տաս  թիմ, որոնց կազմում ընդգրկվել էին տարբեր երկրների ներկայացուցիչներ` այդ թվում  Հայաստանում Beeline-ի հինգ աշխատակից։ Digithon–ի այս տարի հիմնական թեման էր՝ 5G ցանցի մարտահրավերները:

24 ժամվա ընթացքում թիմերը մշակել են իրենց գաղափարները և պատրաստել են նախատիպեր, որոնք ներկայացրել են մասնագիտական հանձնաժողովի և գործընկերների դատին։ Հաղթողների ընտրությունն անցկացվել է երկու եղանակով. թիմերի համար քվեարկել է մասնագիտական հանձնաժողովը և մարաթոնին առցանց հետևող իրենց գործընկերները` ՎԵՈՆ խմբի ընկերություններից։ Արդյունքում ընտրվել է երեք լավագույն թիմ, որոնցից առաջին տեղ զբաղեցրած թիմում կա նաև Հայաստանում Beeline-ի ներկայացուցիչ։

«Beeline-ի համար շատ կարևոր է մշտապես զարգացնել իր աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները և բացահայտել նրանց ներուժը։ Վստահ եմ, որ տարբեր երկրներից մեր գործընկերների հետ հանդիպումը և արդիական ու նորարական լուծումների մշակումը մեծ խթան կլինի թե՛ մեր աշխատակիցների, թե ընկերության զարգացման համար։ 5G ցանցի ներդրումը պարզապես ժամանակի հարց է, և մենք այսօրվանից մտածում ենք ապագայում մեր հաճախորդների համար անհրաժեշտ՝ պարզ համարձակ և շահավետ լուծումների մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հաղթող ճանաչված Sonic Boom թիմը որպես մրցանակ կայցելի Սեուլ, Հարավային Կորեա: Այդ երկրում գործարկվել է աշխարհում առաջին 5G բջջային ցանցը և գործում են բազմաթիվ նորարար թվային ընկերություններ: Թիմը մշակել է BoomVR կոնցեպտը՝ հավելված, որը եզակի հնարավորություն է տալիս վիրտուալ իրականության միջոցով այցելել ձեր երազանքի ցանկացած համերգ կամ միջոցառում:

Նշենք, որ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած The Big Bang և 4G Killers խմբերը նույնպես կստանան մրցանակներ։

Share