Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ասպիրանտների աջակցության ծրագրի տեղեկատվական հանդիպում
News 28/10/2019 11:38

Հոկտեմբերի 31-ին ժամը 16:00-ին, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC-ում), Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ (մուտքը՝ Չարենցի փ․-ի կողմից) հասցեով, կկայանա տեղեկատվական հանդիպում՝ նվիրված Ասպիրանտների աջակցության ծրագրին, որն իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող  հետազոտական հաստատությունների կամ համալսարանների ասպիրանտները։

Տեղեկատվական հանդիպումը հնարավորություն կտա ծանոթանալ ծրագրի պայմաններին և դիմելու ընթացակարգին։

Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։ Իսկ հայտադիմումը հասանելի է հետևյալ հղումով։