Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրն արդեն երրորդ անգամ աջակցում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովի կազմակերպմանը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-12-ը։ Այն իրականացնում են Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն ու SmartGateVC վենչուրային ֆոնդի նախաձեռնությունը հանդիսացող «Քաթըլիսթ» հիմնադրամը։ Համաժողովը մեկ հարթակի շուրջ համախմբեց ինչպես արդյունաբերության, այնպես էլ ակադեմիայի տարբեր ոլորտների հետազոտողների և ինժեներների, ովքեր աշխատում են առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում:
Լինելով WCIT 2019-ի և Global Innovation Forum 2019-ի միջև՝ STCC-ն դարձավ գիտության և տեխնոլոգիական արդյունաբերության համար թեժ կիզակետ և նոր ալիք տվեց ապագա գաղափարներին և համագործակցության նախաձեռնություններին: Գիտաժողովի մեկնարկն ազդարարեց SmartGateVC վենչուրային ֆոնդի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը, այնուհետև ողջույնի ուղերձներ հղեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլաուս Հարալդ Վենդելբերգերը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շուկուրյանը, SmartGateVC վենչուրային ֆոնդի համահիմնադիր, YerevaNN և Gate42 ընկերութունների խորհրդի անդամ Վազգեն Հակոբջանյանը, և ԱՏՎ և ZERO-ի համահիմնադիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնահարցերի ինստիտուտի կոդավորման և ազդանշանի մշակման բաժնի պետի տեղակալ Գևորգ Կարապետյանը: Բանախոսները առանձնապես կարևորեցին միջոցառումը՝ արդյունաբերության և ակադեմիայի միավորման և հետագա համագործակցության հեռանկարներ հաստատելու առումով:
Համաժողովը մեկ հարթակում համախմբեց շուրջ 50 բանախոսների և ավելի քան 800 մասնակիցների, որտեղ քննարկումներ ծավալվեցին հետևյալ ուղղություններով՝
● մեքենայական ուսուցման դոկտորական ծրագրի ստեղծումը Հայաստանում,
● առաջատար համալսարանների հետդոկտորական գործունեությամբ զբաղվող անձանց ներգրավումը Հայաստանում տեղի ունեցող հետազոտություններին և հնարավոր հայրենադարձության ուղիների մշակումը,
● համատեղ հետազոտական լաբորատորիաների ստեղծումը՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի համալսարանների, և տեղական տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության միջոցով,
● Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարանական լաբորատորիաների հետ գործնական համագործակցության հնարավորությունները:
Համաժողովի բանախոսները կիսվեցին համապատասխան ոլորտներում իրենց փորձով, այդ թվում՝ մեքենայական ուսուցում, համակարգչային տեսողություն, էլեկտրոնային դիզայնի ավտոմատացում, ռոբոտաշինություն և իրերի համացանց, հաշվողական կենսաբանություն և քվանտային հաշվարկներ՝ պատրաստակամ լինելով հետագա համագործակցության, ինչպես նաև Հայաստանում իրենց կամ իրենց հաստատության փորձի կրկնօրինակման։
Բանախոսներն ու մասնակիցները տեղական գիտական և համալսարանական շրջանակներից էին, տեխնոլոգիական ընկերություններից, զարգացող տեղական տեխնոլոգիական ստարտափներից, ինչպես նաև առաջատար հետազոտական հաստատություններից (Ստանֆորդ, UIUC, Տամպեր, և այլն):
Գիտաժողովում ներառված էին 20 անհատական զեկույցներ, 7 պանելային քննարկումներ և ազդագրերի 2 ցուցադրություններ, որտեղ զարգացող տեղական տեխնոլոգիական ստարտափները ներկայացրեցին իրենց գաղափարները և ծավալվեցին խորը տեխնիկական քննարկումներ:
Ստորև ներկայացված են «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» գիտաժողովի ակնառու խոսնակները։
Անհատական ելույթների ընթացքում ընդգրկված թեմաները հետևյալն էին՝
Եղան նաև մի շարք կարևոր հայտարարություններ էկոհամակարգի հիմնական ներկայացուցիչների կողմից, մասնավորապես՝
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը խոսեց ՀԱՀ Արհեստական բանականության կենտրոնի ստեղծման մասին։ ՀԱՀ AI կենտրոնի նպատակն է կենտրոնում համախմբել մեքենայական ուսուցման և արհեստական բանականության հետազոտողներին, խրախուսել համագործակցությունները, ապահովել խաչմերուկներ, որտեղ հավաքական մոտեցմամբ կմշակվեն թվային գործիքներ` տարածաշրջանային մասնավոր-հասարակական գործընկերության ոլորտում բարդ մարտահրավերների լուծման հետ միասին:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման ղեկավար Պեգոր Փափազյանը խոսեց ԵՄ ԹՈՒՄՈ-ի ճարտարագիտական և կիրառական գիտությունների համատեղման կենտրոնի ստեղծման մասին։ Այն արդյունաբերության և ակադեմիայի միավորման հանգույց է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային համայնքների ներկայացուցիչների համար: Այն միտված է ինկուբատորների, համալսարանների և արդյունաբերության միջև կապի հաստատմանը, աշխատաշուկայի համար տաղանդների պատրաստմանը և Հայաստանում կենսունակ նոր էկոհամակարգի ստեղծմանը:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) բարձր տեխնոլոգիաների և ձեռնարկատիրության ծրագրերի համակարգող Քրիստինա Սարգսյանը խոսեց Ֆրանսիայի հետ UFAR20+ Ուսումնասիրություն և Հետազոտական համագործակցություն նախաձեռնության մասին։ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի դոկտորական բաժինը սերտ համագործակցում է Ֆրանսիայի դոկտորական դպրոցների հետ: Այս նոր նախաձեռնության ուշադրության կենտրոնում է համակարգչային գիտությունը և Կիրառական մաթեմատիկայի ու Ձեռներեցության զարգացումը:
Ֆիլիպ Մորիսի Գիտությունների և նորարարությունների Դաշինքների և պլանավորման մենեջեր Մարիամ Ավագյանը ներկայացրեց Հայաստանում հետազոտական և կրթական ենթակառուցվածքների զարգացման իրենց նախաձեռնությունները։ Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլը տարբեր նախաձեռնությունների միջոցով աջակցում է Հայաստանում կրթական և հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանը և ապագա հետազոտական կենտրոնի համար ռեսուրսների ստեղծմանը: Նախաձեռնությունները ներառում են համակարգչային տեխնիկայի և տվյալների գիտության մագիստրոսական ծրագրեր, Միջոցառումների կազմակերպում՝ ներառյալ Ինժեներական շաբաթը, Datathon-ը (տվյալների մրցույթ), ReTech-ը (հետազոտությունների և տեխնոլոգիաների ֆորում), գիտության և տեխնոլոգիայի վերաբերյալ հեռուստածրագրեր, Դասընթացներ, և դրամաշնորհային սխեմաներ (ֆակուլտետի և ասպիրանտուրայի դրամաշնորհներ):
«Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը ներկայացրեց «Ինստիգեյթ» ակադեմիական հետազոտությունների կենտրոնի ստեղծման իրենց նախաձեռնությունը: Գիտահետազոտական այս կենտրոնը միտված է կապեր ստեղծել ակադեմիայի, արդյունաբերության և կառավարության միջև, որտեղ իրական նախագծերը կարող են գտնել հետազոտական գործընկերների և ֆինանսավորում ստանալ: Կենտրոնում գործող գերատեսչությունների թվում կլինեն համակարգչային տեսողությունը, մեքենայական ուսուցումը, էլեկտրոնային դիզայնի ավտոմատացումը, Cloud / P2P շրջանակներ (frameworks), ERP (Ձեռնարկության ռեսուրսների պլանավորում)/CRM (Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ), էլ. Կառավարություն (e-Gov), հեռահաղորդակցություն, կենսաֆիզիկա, և ֆենոմենոլոգիական տվյալների գիտություն։
Գիտաժողովի երկու օրերին արդյունաբերության և ակադեմիայի ներկայացուցիչները ներկայացրեցին պաստառներ, որոնք բացատրում էին իրենց հետազոտությունները/ տեխնոլոգիաները՝ կապված գիտաժողովի թեմաների հետ: Առաջին անգամ Հայաստանում արդյունաբերության և ակադեմիայի ներկայացուցիչները պաստառների նստաշրջանում քննարկում էին համագործակցության հնարավոր ուղիները: