Categories: News

«ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ստարտափ ծրագիրը ընդունում է հայտեր

Մեկնարկել է «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ստարտափ ծրագիրը, որը իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։

Ծրագրի նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար:

Հայտերը ընդունվում են մինչև նոյեմբերի 3-ը:

Ծրագրին կարող են դիմել այն ստարտափները, որոնք՝

– Ունեն նախնական ձևավորված թիմ

– Համահիմնադիրներից առնվազն մեկը ազգությամբ հայ է

– Ստարտափը գտնվում է ստորև նշված զարգացման փուլերից որևէ մեկում

– Համահիմնադիրներից մեկը պատրաստակամ է հաստատել և գրանցել ստարտափը Հայաստանում և այստեղ ապրել առնվազն մեկ տարի:

Մասնակցելու համար կարող են դիմել այն թիմերը, որոնց ծրագրերը գտնվում են ստարտափի առաջնային փուլում: Ծրագրի տեսանկյունից, կազմակերպության գաղափարը կարող է համարվել ստարտափ փուլում, երբ արտադրանքը գտնվում է զարգացման հետևյալ փուլերից որևէ մեկում՝ նախնական արտադրանք/հետազոտություն և զարգացում (R&D), նախատիպ, նվազագույն կենսունակ արտադրանք (MVP), սկզբնական եկամուտ (հասնելով վաճառքի):

Տեղերի սահմանափակ քանակից ելնելով՝ Դիլիջանում ծրագրին մասնակցելու համար յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի երկու անդամ:

Ծրագրին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

 

Share