Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեղի կունենա ScaleUp ֆորումը
News 29/10/2019 14:40

Amazon Web Services-ը Հայաստանում է։ Ամերիաբանկի և AWS համագործակցության ներքո տեղի կունենա ScaleUp ինովացիոն ֆորումը, որին հնարավորություն ունեն մասնակցելու այն մարդիկ, ովքեր

– ՏՏ, ֆինանսական կամ հեռահաղորդակցման ոլորտի մասնագետ են,

– զբաղվում են հաջորդ սերնդի ֆինտեք լուծումների և գործիքների մշակմամբ։

Եթե ցանկանում եք լսել տեխնոլոգիական զարգացումների և թրենդերի մասին, ինչպես նաև շփվել ոլորտի փորձագետների հետ այնպիսի առաջատար կազմակերպություններից, ինչպիսիք են` AWS, VISA, Middleware, Softprom, Mambu, ապա կարող եք մասնակցել այս միջոցառմանը։

ScaleUp ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Նշենք, որ միջոցառումը փակ է և տեղերի խիստ սահմանափակ լինելու պատճառով ոչ բոլոր գրանցվածները կկարողանան մասնակցել միջոցառմանը։