Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գրանցում «1991 ստորաբաժանման» նախապատրաստական անվճար դասընթացներին
News 30/10/2019 11:15

Նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ վերջիններս առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար։

Նախապատրաստական դասընթացի բովանդակությունը՝

– Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն

– Մաթեմատիկական անալիզ

– Հավանականությունների տեսություն

– Ծրագրավորման հիմունքներ

– Մեքենայական ուսուցման հիմունքներ

– Նեյրոնային ցանցերի հիմունքներ

– Ավարտական նախագծեր

Ծրագրին կարող եք դիմել հետեւյալ հղումով:

Իսկ «1991 ստորաբաժանման» մասին տեղեկատվության համար կարող եք անցնել հետեւյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով։

Նշենք, որ դասընթացն անվճար է։