Categories: News

Ժամանակն է սկսել քո սեփական բիզնեսը. հանդիպում-քննարկում

Նոյեմբերի 13-ին ժամը 19:19-ին «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղի 2-րդ հարկում տեղի կունենա «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» խորագրով հանդիպումը, որտեղ կունենաք հնարավորություն՝

• Հանդիպելու համանուն գրքի հեղինակին,

• Ստանալու քեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն անձամբ իրենից,

• Ձեռք բերելու «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը և ոչ միայն, քանի որ «Զանգակ» գրատունն ունի անակնկալ:

Հանդիպումը կհետաքրքրի, եթե դուք՝

1․ Ուզում եք հիմնել սեփական բիզնես Հայաստանում,

2. Ունեք հաջողված բիզնես և կուզենաս կիսվել ձեր ձեռքբերումներով,

3. Ձեզ պարզապես հետաքրքրում է սեփական բիզնեսի թեման և ուզում եք լավ ժամանակ անցկացնել ոլորտի մասին խոսելով,

4. Կարդացել եք «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը կամ նոր եք պատրաստվում ձեռք բերել,

5․ Ունեք առաջարկներ գրքում գրվածի մասին կամ ուզում եք լսել այդ ամենն արդեն կարդացած մարդկանցից,

6․ Ուզում եք հանդիպել բիզնես ոլորտի փորձագետ Սամվել Գևորգյանին: 

Հանդիպումն անցկացվելու է «Հարց ու պատասխան» ձևաչափով, որտեղ կարող եք ազատ զգալ՝ տալով բիզնես ոլորտի՝ ձեզ հետաքրքրող ցանկացած հարց:

Մասնակցությունն անվճար է, բայց պարտադիր է գրանցվել: Տեղերը սահմանափակ են:

Share