Categories: News

Կայացավ «Սինոփսիս» կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը

Նոյեմբերի 5-ին, Սինոփսիս Արմենիայի 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Սինոփսիս Արմենա ՓԲԸ-ի և ՀԱՊՀ ԳՄ-ի համատեղ ջանքերով իրականացվող «Սինոփսիս» կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը։ Այս կապակցությամբ ԳՏԿ էին այցելել Սինոփսիս ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն-Չանը, Սինոփսիս Արմենիայի նախագահ Երվանդ Զորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և այլ հյուրեր։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) ծրագրի պատասխանատու Բելլա Հարությունյանի ուղեկցությամբ հյուրերը նաև ճանաչողական շրջայց կատարեցին տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացան կենտրոնի գործունեությանը, գրանցած հաջողություններին ու ապագայի զարգացման ծրագրերին։

Share