Categories: News

Տեղի կունենա առաջին RINA ներածական դասընթացը Հայաստանում

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-19:00, RINArmenia-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը կմեկնարկեն առաջին RINA ներածական դասընթացը Հայաստանում: Այն կվարի Սանտիագո Չաբկինյանը։

Հայաստանն առաջինն է, ով կփորձարկի RINA (Recursive InterNetwork Architecture) հեղափոխական նորարարության միջոցով համացանցի ապագայի կերտումը:

Այս դասընթացի շրջանակում դուք կկարողանաք.

– ուսումնասիրել համացանցի հիմքերը,

– հասկանալ հեռահաղորդակցման գործընթացի հիմնարար սկզբունքները և TCP/IP, RINA-ի մեխանիզմների հիմքում ընկած հասկացությունները,

– բացահայտել ցանցային ճարտարապետության արդի թերությունները,

– ճանաչել ապագա սերնդի ցանցային համակարգի ակադեմիական զարգացման արդի վիճակը:

Եթե ընդհանուր պատկերացում ունեք հանրահայտ ցանցերի և պրոտոկոլների վերաբերյալ, ուրեմն, կարող եք մասնակցել դասընթացին, գրանցվելով հետևյալ հղումով։

Նշենք, որ միջոցառման լեզուն անգլերենն է։

Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին՝ contact@rinarmenia.com։

Share