Categories: News

«Մարզերի հզորացումը Բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երրորդ համաժողովը

Նոյեմբերի 23-ից 24-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա Հանրապետության ամենաընդգրկուն բարձրտեխնոլոգիական համաժողովը, որը կազմակերպում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և Եվրոպական միության ու Գերմանիայի տենտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ։

Արդեն 3-րդ տարին անցկացվող այս միջոցառման նպատակն է ՀՀ բոլոր մարզերի երիտասարդներին, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, ինչպես նաև՝ մասնավոր հատվածի ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին մեկ միջավայրում համախմբելը, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորմանն ուղղված գործընթացները և առկա մարտահրավերները քննարկելը, ինչպես նաև մարզային հաջողված փորձերը ներկայացնելն ու փորձի փոխանակումը` հիմք ընդունելով Բարձր տեխնոլոգիաները, որպես մարզերի հզորացման երաշխիք։

Մասնակցության համար հարկավոր է մինչև նոյեմբերի 14-ը ժամը 23։59-ն լրացնել հետևյալ հղմամբ ներկայացված հայտաձևը։

Նշենք, որ մասնակցել կարող են 18 և բարձր տարիք ունեցող անձինք։ Իսյ հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055 13-55-58 հեռախոսահամարով:

Share