Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է 6-րդ շրջափուլի հայտերը
News 27/11/2019 05:50

Beeline ստարտափ ինկուբատորը սկսել է ընդունել 6-րդ ինկուբացիոն շրջանի հայտերը։ Հայտերն ընդունվելու են մինչև դեկտեմբերի 27-ը։

Beeline ստարտափ ինկուբատորի նպատակն է՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։

Ինկուբացիոն ծրագրին դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։