Categories: News

ISTC-ում գործարկվել է «Զիլ Ակադեմիա» կրթական հարթակը

ISTC-ից Starthub Armenia-ին տեղեկացնում են Զիլ Ակադեմիա՝ զիլ դասընթացներ ու կրթական ծրագրեր իրականացնող հարթակի գործարկման մասին։ Զիլ Ակադեմիան ISTC հիմնադրամի կրթական նախաձեռնությունն է, որն ավելի քան 3 տարի է, ինչ զբաղվում է ՏՏ ոլորտի ամենապահանջված ուղղություններով դասընթացների կազմակերպմամբ և իրագործմամբ։ Ակադեմիայի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք հետևել Զիլի ֆեյսբքույան էջին։

Ի դեպ, եթե դեռ չեք կողմնորոշվել, թե ՏՏ ոլորտի որ ուղղությունից սկսել ձեր կրթական ուղին, այցելեք zil.am ու բացահայտեք, թե ձեզնից ինչ ITշնիկ դուրս կգա։

Ակադեմիայում այս պահի դրությամբ արդեն իսկ առկա են մի շարք հետաքրքիր դասընթացներ։

Share