Categories: News

Դպրոցականների այցը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Օրերս Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հյուրընկալեց 12-րդ և 6-րդ դպրոցի աշակերտներին։

Աշակերտները ՎՏԿ աշխատակիցների ուղեկցությամբ շրջեցին շենքում, ծանոթացան կենտրոնի գործունեությանը, կենտրոնում տեղակայված ընկերությունների գործունեությանը, լաբորատորիաներին։

Կենտրոնում շրջելուց և հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալուց հետո նրանք խոստացան ստացած գիտելիքներով և տպավորություններով կիսվել իրենց ընկերների հետ։

Share