Categories: News

Հայկական 3 թիմ մասնակցեց Urban.Tech Moscow մրցույթին

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը Մոսկվայում տեղի ունեցավ Urban.Tech Moscow քաղաքային լուծումների հաքաթոնը։

Urban.Tech Moscow-ի եզրափակչին մասնակցում էին 6 միջազգային հաքաթոնների հաղթող թիմերը Հայաստանից, Բելառուսից, Իսրայելից, Ղազախստանից, Լատվիայից և Չեխիայից:

Հայաստանը ներկայացնում էր 3 թիմ, որոնք հաղթել էին նոյեմբերի 10-ին կայացած միջազգային փուլում։ Այդ թիմերն էին The Empty Space-ը, Kepler-ը և ToolBox-ը։

Մրցույթը բաղկացած էր 2 մասից։ Առաջին 2 օրը հաղթող թիմերը մասնակցեցին Road Show-ին, որի ընթացքում նրանք այցելեցին Mail.ru Group, Մեգաֆոն, Deworkacy Саввинская և Սկոլկովո տեխնոպարկ:

Իսկ եռօրյա հաքաթոնի ընթացքում մասնակիցները ստեղծում էին իրենց ծրագրերի աշխատող պրոտոտիպերը։ Եզրափակիչ անցաց հայաստանյան թիմերը ներկայացրեցին դրանք 200 թիմերի հետ միասին Ռուսաստանի թոփ IT ընկերություններին։

Հիշեցնենք, որ մրցույթի թեմաներն էին.

– Խելացի քաղաք,

– Marketplaces,

– FinTech,

– Արհեստական բանականություն,

– Կառավարման համակարգեր:

Share