Կայացավ "Building startup teams: Discussion with CEOs and Co-founders" հանդիպում քննարկումը
News 09-12-2019 12:11

Կայացավ "Building startup teams: Discussion with CEOs and Co-founders" հանդիպում քննարկումը, որը կազմակերպվել էր staff.am-ի կողմից երրորդ տարեդարձի շրջանակներում։ Հանդիպում-քննարկմանը հրավիրված էին մասնակցելու Հայաստանում տեղական և միջազգային հաջողակ ստարթափերի հիմնադիրներ և ղեկավարներ` կիսվելու ստարթափերում թիմերի հավաքագրման և ընդլայնման փորձով, հանդիպող հիմնական մարտահրավերներով և հաջողելու մոտեցումներով։

Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գրասենյակում դեկտեմբերի 5-ին ավելի քան 90 ներկաների` ստարթափերի հիմնադիրների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, բիզնես ղեկավարների, HR մասնագետների, ինչպես նաև ուսանողների մասնակցությամբ։

Բացման խոսքով հանդես եկան staff.am համահիմնադիր և ղեկավար Վահե Ավետիսյանը, ինչպես նաև FAST Նորարարությունների գծով փոխտնօրեն Դեյվիդ Բեքեթը։

Հանդիպումն անցավ պանելային քննարկման երկու փուլով՝ «Թիմերի կառուցում» (Building teams) և «Թիմերի ընդլայնում» (Scaling teams), որոնց մոդերատորն էր staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

«Թիմերի կառուցում» պանելային քննարկման պանելիստներն էին Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Վահան Պետրոսյանը (SuperAnnotate), Վահե Ավետիսյանը (staff.am) և Գևորգ Սաֆարյանը (EarlyOne)։

Երկրորդ պանելային քննարկումը ծավալվեց «Թիմերի ընդլայնում» թեմայի շուրջ, որի պանելիստներն էին՝ Արսեն Բաղդասարյանը (DataArt), Աշոտ Տոնոյանը (ServiceTitan), Վահրամ Մարտիրոսյանը (Zangi) և Քնարիկ Գրիգորյանը (gg)։

Պանելիստներն ամենասկզբում հետաքրքիր անդրադարձ կատարեցին իրենց ստարթափի հիմնադրման պատմությանը, քանի հոգով  են սկսել և ինչ հաջողության են հասել այսօր։ Ինչպես նաև քննարկումներ եղան ստարթափ թիմ հավաքագրելիս պրոդուկտի դերի, գործատուի բրենդի և առաքելության վերաբերյալ։