Categories: News

Սևան Ստարտափ Սամմիթ 2020-ը հայտարարել է Super Early Bird տոմսերի գները

Սևան Ստարտափ Սամմիթ 2020-ը արդեն հայտարարել է Super Early Bird տոմսերի գները։ Շուտով SSS2020-ի այցելուների համար նախատեսված տոմսերը կլինեն հասանելի գնման համար։

Մինչև փետրվարի 28-ը այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել տոմսերը հատուկ Super Early Bird գներով։

– Մեկ օրվա համար նախատեսված տոմսը կարժենա 10.000 դրամ,

– 7 օրվա տոմսը հնարավոր կլինի գնել 50.000 դրամով,

– պրեմիում անցաթուղթը կարժենա 125.000 դրամ,

– Ներդրողների համար նախատեսված տոմսի արժեքն է 250.000 դրամ։

Փետրվարի 28-ից հետո, գները համեմատաբար կբարձրանան։ Early Bird տոմսերի արժեքը կկազմի.

– Մեկ օրվա համար նախատեսված տոմսը կարժենա 20.000 դրամ,

– 7 օրվա տոմսը հնարավոր կլինի գնել 100.000 դրամով,

– պրեմիում անցաթուղթը կարժենա 175.000 դրամ։

Նշենք, որ այս գնով տոմսերը սահմանափակ քանակի են, այնպես որ նրանք կարող են սպառվել մինչև փետրվարի 28-ը:

Early Bird սակագնի տոմսերը հասանելի կլինեն մինչև մայիսի 30-ը։ Իսկ սովորական տոմսերը հասանելի կլինեն մինչև հուլիսի վերջ:

Share