Categories: News

Ստեղծարար տեխնոլոգիաներ և ինտերակտիվ դիզայն Հայկ Խանջյանի հետ

Դեկտեմբերի 19-ին VTProDesign ընկերության գործադիր տնօրեն Հայկ Խանջյանը Թումոյում խոսելու է «աշխարհներ» ստեղծելու իրենց փորձի մասին:

Ամերիկյան այս ընկերությունը, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, ստեղծում է յուրահատուկ թեմատիկ տարածքներ ու ինստալյացիաներ: Օրինակ` 3D պրինտի օգնությամբ նրանք ստեղծել էին Google-ի տաղավարը CES 2018-ի ժամանակ և շարժմանն ու ձայնին արձագանքող հսկա քանդակ ամերիկյան հայտնի Twilight Concert Series փառատոնի համար:

Հայկ Խանջյանի հետ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին Թումո Երևանում:

Share