Categories: News

Դիլիջանում իր ներուժը ցույց կտա 47 տեխնոլոգիական ստարտափ. տեսանյութ

Դեկտեմբերի 16-ին Դիլիջանում մեկնարկել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը։

Ծրագիրը հնարավորություն է տալիս արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածել և գլոբալ շուկաներ դուրս գալ։

Դիլիջանի միջազգային դպրոցում հյուրընկալվող 4-օրյա «ՆերՈւժ» ծրագրի շրջանակում իրենց ներուժը ցույց կտան  47 տեխնոլոգիական ստարտափ ներկայացնող 80 մասնակից աշխարհի 17 երկրից։

Հետաքրքիր ու կարևոր լուծումներ առաջարկող երիտասարդներ շատ կան, հիմնականում նրանք ունեն հեղափոխական գաղափարներ, բայց դրանց իրականացման ճանապարհին որոշ կարևոր գիտելիքներ են անհրաժեշտ։ Փորձագետները վստահեցնում են, որ հայերն ահռելի մտավոր ստեղծարար ներուժ ունեն, իսկ երբ Հայաստանի ու Սփյուռքի ներուժը միավորվում է, ապա կարելի է ակնկալել ֆանտաստիկը։ Հենց այդ ֆանտաստիկի համար էլ այս օրերին փորձագետներն իրենց փորձով ու խորհուրդներով օգնում են երիտասարդ ստարտափերներին։

Share