Categories: News

Հայտնի են Agri-Tech Startup Clash vol. 1 հաքաթոնի հաղթողները

Դեկտեմբերի 21-ին Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնում UNDP ImpactAIM – ANAU Agri-Tech ինկուբատորի շրջանակներում հավաքվել էին ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջարկող ստարտափ թիմերը ողջ Հայաստանից, գյուղատնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ագրո էքսպերնտերը՝ միասին վերհանելու ժամանակակից գյուղատնտեսության մարտահրավերները և միահամուռ ուժերով փորձելու լավագույն լուծումներ մշակել։

Միջոցառման հանդիսավոր բացման բանախոսներն էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Իրինա Փանոսյանը, Agri-Tech Incubator ծրագրի ղեկավար Հովհաննես Երիցյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

16 ստարտափ թիմերը ներկայացրին իրենց նորարարական լուծումները ուղղված ագրոտեխնոլոգիական մարտահրավերներին, որոնցից երեքը արժանացան դրամային պարգևների՝

– $800 – Forest Guard,

– $800 – Saffronomatic,

– $400 – Smart Garden։

Անակնկալ մրցանակ SEF International-ի կողմից հանձնվեց TreeCone գաղափարին՝ $400:

Share