Categories: News

Թումո լաբորատորիաները մեկնարկում են արհեստական բանականության անվճար նախագիծ

Թումո լաբորատորիաները սկսում է իր առաջին նախագիծը:

AOByte-ի հետ իրականացվող նախագծի շրջանակներում ուսանողները արհեստական բանականություն են ուսումնասիրելու ու ստեղծելու են վեբ հավելված:

Նշենք, որ Թումո լաբորատորիաները անվճար և բաց է 18 տարեկանը լրացած ուսանողների ու երիտասարդ պրոֆեսիոնալների համար: Ֆրանսիական և Ամերիկյան համալսարանների ուսանողները նախագծին մասնակցելու համար կհավաքեն կրեդիտներ: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը հունվարի 20-ն է: Հավելյալ տեղեկությունների ու դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Share