Categories: News

FAST-ը մեկնարկում է նոր ծրագիր

FAST-ը մեկնարկել է նոր ծրագիր, որի օգնությամբ ուսանողները կարող են աշխատանքային փորձ ձեռք բերել Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններում։ Նրանց թվում են EPAM-ը, Synergy-ն, SFL-ը, SoftConstruct-ը և Digitain-ը։

Apprentship ծրագրին դիմելու դեպքում մասնակիցները հնարավորություն կստանան աշխատել Digitain Հայաստանում և ընտրել հետևյալ ոլորտներից մեկը.

– Տաղանդների կառավարման և կորպորատիվ մշակույթի բաժին,

– պրոդուկտ դիզայն (Adobe XR, Illustrator, Photoshop-ի հիմնային գիտելիքներ),

– միջադեպերի կառավարում,

– Partners Relationship,

– Service Desk։

Ծրագրին դիմելու համար կարող եք գրանցվել մինչև հունվարի 15-ը և անցնել հետևյալ հղումով։

Share