Categories: News

UCRAFT-ի թիմը կմասնակցի Awwwards Conference 2020-ին

UCRAFT-ի թիմը կմասնակցի Տոկիոյում կայանալիք Awwwards Conference-ի 2020-ի առաջին համաժողովին: Ինչպես նշել է UCRAFT-ի հիմնադիր Գևորգ Բալյանը նրանք ելույթ կունենան «The Art of Onboarding» պրեզենտացիայով, որը կներկայացնեն ընկերության CMO Իտա Բաբայանը և UI/UX դիզայներ Արմինե Մանուկյանը:

Ինչպես նշում է Գևորգը, նրանք աշխատել են հնարավորինս խորքային և հետաքրքիր դարձնել այս ելույթը և հրավիրում են բոլոր նրանց, ովքեր գտնվում են Տոկիոյում, մասնակցելու Awwwards Conference-ին և միանալու UCRAFT-ին:

Նշենք, որ UCRAFT-ը դարձել է Awwwards Conference-ի ոսկե հովանավորը, ինչը, ինպես նշում է ընկերության հիմադիրը, 2020 թվականի հիանալի սկիզբ է:

Share