Categories: News

Դրեյփերի համալսարան ընդունվելու տեղեկատվական հանդիպումը Երևանում

Հունվարի 23-ին 19։00-ին AGBU Armenia կենտրոնում (Մելիք-Ադամյան 2/2) տեղի կունենա Sիլիկոնյան հովտի Թոփ ձեռնարկատիրական Դրեյփերի համալսարան ընդունվելու հետ կապված տեղեկատվական հանդիպումը։

Հաշվի առնելով երիտասարդների մեծ հետաքրքրվածությունը ծրագրի հանդեպ, ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժները,  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին կազմակերպում են տեղեկատվական հանդիպում, որտեղ նախարարության ներկայացուցիչները կներկաացնեն ծրագիը և կպատասխանեն ներկաների հարցերին։

ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաներին միավորած կրթական հարթակն արդեն բաց է ընդունելության համար․ հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը։

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կարդալ մեր հոդվածը այս թեմայով։

Share