Categories: News

Մեկնարկեց Autodesk Revit դասընթացը

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց ArchiDutch ընկերության կողմից կազմակերված Autodesk Revit դասընթացը:

Վանաձորից և Երևանից 14 երիտասարդ այս պահին ստանում են եվրոպական մեթոդներին և ստանդարտներին համապատասխան Autodesk Revit ծրագրային ապահովման բազային գիտելիքներ։

Դասընթացը վարում է ArchiDutch ընկերության աշխատակից Էդվարդ Ղարագյոզյանը, ով բազմիցս վերապատրաստվել է հոլանդացի մասնագետների կողմից և միակ սերտիֆիկացված դասընթացավարներից է Հայաստանում։

Share