Categories: News

Ստեփանակերտում բացվեց Արմաթ ինժեներական լաբորատորիա

Հունվարի 21-ին ԱՏՁՄ (Union of Advanced Technology Enterprises-UATE) նախաձեռնությամբ և Բաքվի ջարդերն ապրած Աննա Աստվածուտարյանի հովանավորությամբ Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Արմաթ ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացմանը ներկա էին Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Դրա հետ մեկտեղ նույն օրը «PUM» միջազգային ծրագրի շրջանակներում Արմաթ ծրագրի արտահանման ռազմավարության մշակման և զարգացման նպատակով Հայաստան կամավորական աշխատանքի եկած փորձագետը այցելեց Երևանի թիվ 87 դպրոցի և Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի Արմաթ լաբորատորիաներ։

Share