Categories: News

Թափուր հաստիք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում

ՀՀ ԲՏԱ նախարարությունը փնտրում է նոր աշխատակցի միանալու իրենց թիմին։ Այդ մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում։

Նախարարության մամուլի քարտուղարի նկատմամբ սպասելիքները հետևյալն են․

– Ղեկավարել և զարգացնել նախարարության հանրության հետ կապերի թիմը,

– Ապահովել նախարարության աշխատանքի թափանցիկությանը և հաշվետվողականությանը,

– Նախարարության տեսլականը և ծրագրերը ներկայացնել հանրությանը և գործընկերներին,

– Տեղական և միջազգային մամուլի հետ արդյունավետ շփում ապահովել։ Անգլերեն և ռուսերեն լեզուներին գերազանց տիրապետելը պարտադիր է,

– Պրոկտիվ համագործակցել նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և այլ գերատեսչությունների շահառուների հետ,

– Ստեղծել հստակ ռազմավարություն և գործիքակազմ՝ վերոհիշյալ աշխատանքն իրականացնելու համար։

Հաստիքին դիմելու համար կարող եք ձեր տեսլականը և մոտեցումները սլայդերի տեսքով (5-7 սլայդ) ուղարկել hr@hti.am կայքին։ Նաև նամակում հարկավոր է կցել ինքնակենսագրականը։

Դիմելու վերջնաժամկետն է հունվարի 30-ը։

Share