Categories: News

Արտավազդ Մինասյանը Krisp-ի հաջողության և Golden Kitty 2019-ին նոմինացման մասին

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում պատմել է, որ նոմինացվել է Golden Kitty 2019-ին։

«2018թ.-ին Կրիսպը մեծ ճանաչում ստացավ՝ դառնալով ProductHunt-ում աուդիո կատեգորիայում տարվա պրոդուկտ։

Ու Օսկարի արձանիկի նման, մեզ էլ ՈՍԿԵ ՓԻՍՈ նվիրեցին։

Հաջողությունից մի լավ ոգևորվեցինք և մեկ տարվա ընթացքում չորս անգամ ProductHunt-ում տարբեր պրոդուկտներ ներկայացրեցինք։

Այս պահին տեղի է ունենում Golden Kitty 2019, որտեղ ինձ նոմինացրել են տարվա ստեղծող(maker) կատեգորիայում։ Չգիտեմ, կհաջո՞ղվի արդյոք ոսկե փիսոյի երկրորդ արձանիկը ստանալ, բայց Envato-ի և Notion-ի հիմնադիրների հետ մի ցուցակում լինելը՝ արդեն իսկ պատվաբեր է»։

Նա նաև հավելել է, որ քվեարկություն չկա, որոշումը կայացնելու է ժյուրին։

Share