Categories: News

Krisp-ը մեկնարկել է iPhone-ի համար հավելվածը

Krisp-ը մեկնարկել է iPhone-ի app-ը։ Ինչպես նշում է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում հավելվածը կրկին ProductHunt-ում է։ Այս պահին app-ը տալիս է շաբաթական 60 րոպե անվճար զանգելու հնարավորություն։

Ինչպես նշում է Արտավազդը, krisp-ը՝

– ապահովում է անաղմուկ բիզնես և կոնֆերենս զանգեր:

– հնարավորություն է տալիս միանալ Webex, Zoom և Hangouts-ի միթինգներին մեկ հպումով։

– օրացույցում առկա բոլոր միթինգները ավտոմատ կերպով հայտնվում են Krisp-ի ցուցակում։

– զանգել ԱՄՆ-ում և Կանադայում ցանկացած հեռախոսային համարի։

– զանգել ցանկացած տեղից՝ փողոցից, ռեստորանից կամ երեխաների մոտից։

Իսկ տարածելու այն ավելի շատ մարդկանց մեջ, դուք կարող եք քվեարկել krisp-ի օգտին ProductHunt-ում հետևյալ հղումով։ Ներկա պահին հավելվածը գտնվում է 3-րդ հորիզոնականում։

Share