Categories: News

Տեղի ունեցավ «Web ծրագրավորման հիմունքներ» դասընթացի տեղեկատվական հանդիպումը

Փետրվարի 1-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Web ծրագրավորման հիմունքներ» դասընթացի տեղեկատվական հանդիպումը։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց դասընթացի անցկացման պայմանները, ծրագրավորման լեզվի առավելությունները, ընձեռած հնարավորությունները և առկա պահանջարկը շուկայում։

Հիշեցնենք, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (VTC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) մեկնարկում են Web ծրագրավորման հիմունքներ (HTML/CSS) վճարովի դասընթացը:

Դասընթացի նպատակն է.

– ծանոթանալ WEB ծրագրավորման հիմունքներին, կառուցվածքին, արդիական մոտեցումներին,

– ուսումնասիրել և կիրառել վեբ ծրագրավորման HTML լեզուն և դրա հնարավորությունները,

– կառուցել WEB էջը HTML–ով և ձևավորել CSS-ով:

Նշենք, որ դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ անհրաժեշտ չեն: Այն կմեկնարկի փետրվարին։ Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով։

Share