Categories: News

Տեղի կունենա ThinkTank մրցույթը

Փետրվարի 20-ին ժամը 14։00-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնը հրավիրում է մասնակցելու ԳՏԿ Cerebrum ընկերության հետ համատեղ կազմակերպվող ThinkTank-ին, որի ընթացքում մասնակիցները կփորձեն տալ առաջադրանքին լուծում Java, Node js /Javascript , python լեզուների միջոցով։

Ի՞նչ է պետք մասնակցության համար․

– Java, Node js /Javascript, python լեզուներից որևէ մեկի իմացություն,

– սովորելու ցանկություն,

– ամենակարևորը՝ բարձր տրամադրություն։

Մրցութային առաջադրանքին ամենալավ լուծում առաջարկած անձին սպասվում է անակնկալ։

Ի՞նչ է ThinkTank-ը

ՁԻՀ-ը և ԳՏԿ-ն, համագործակցելով ՏՏ ընկերությունների հետ, ընձեռում են նոր հնարավորություն երիատասարդներին և պատանիներին, ովքեր ցանկանում են՝

– ինքնադրսևորվել,

– բացահայտել իրենց տաղանդները,

– տեսական գիտելիքները կիրառել գործնականում,

– շփվել ոլորտով հետաքրքրված հասակակիցների հետ։

Մասնակցության համար մինչև փետրվարի 19-ը ժամը 12։00-ն հարկավոր է լրացնել կից հղմամբ հայտաձևը։

Share