Categories: News

HIVE Ventures-ի հիմնադիր Նինա Աչաջյանը դարձել է Index Ventures-ի գործընկեր

HIVE Ventures-ի հիմնադիր Նինա Աչաջյանը դարձել է Index Ventures-ի գործընկեր։

Ինքը Նինան այս մասին ասում է․«Ես չէի կարող ավելի ոգևորված լինել, քան այն բանից, որ դարձել եմ մեր Index-ի նոր գործընկերը: Ես անչափ երախտապարտ եմ, որ ամեն օր աշխատում եմ այսպիսի զարմանալի թիմի հետ, իմ բախտը բերել է, որ դարձել եմ այսքան ակնառու հիմնադիրների գործընկերը»։

Նինայի ճանապարհը դեպի վենչուրային կապիտալ բավականաչափ տարբերվում է ավանդականից: Ավարտելով Հարվարդը, նա կասեցրեց իր երկար սպասված աշխատանքը Ուոլ Սթրիթում՝ իր արմատները գտնելու համար, և սկսեց աշխատել Ստամբուլում գտնվող փախլավայի փուռում: Այնուհետև Նինան տեղափոխվեց Նյու Յորք որպես բարձր եկամուտ բերող պարտատոմսերի թրեյդեր Citi-ի համար, մինչ այն պահը, երբ նա հասկացավ, որ պատճառ չկա, որ տեխնոլոգիաները չկարողանան կատարել իր գործը: Սա նրան բերեց Google և վերադարձրեց Սան Ֆրանցիսկո: Պատահական ընթրիք էր, երբ Յան Համերը հանդիպեց Նինային և համոզեց միանալ իրենց թիմին:

Անցած երեք տարիների ընթացքում Նինան դարձել է Index-ի անբաժանելի մասը: Նա թեզ է մշակել ուղղահայաց SaaS ոլորտում և ներդրումներ կատարել առաջատար ընկերություններում, ինչպիսիք են ServiceTitan-ը, Shopmonkey-ն և Double-ը, ինչպես նաև այլոց, որոնք դեռևս չեն հայտարարվել:

Ձեռնարկատերերը տարված են նրա էներգիայով, խելքով և ուշադրությամբ, և գիտեն, որ կարող են հույս դնել նրա վրա: ServiceTitan-ի գործադիր տնօրեն Արա Մահդեսյանը Նինային բնութագրում է որպես «վճռականության և համակրանքի կատարյալ հավասարակշռություն» և այն մարդը, ով «սարեր է շարժելու, որպեսզի ամենինչ ստացվի»:

Ի հավելումն ներդրումների վստահության ձևավորման, Նինան ձեռնարկատիրական ոգի է բերում վենչուրային կապիտալին՝ խրախուսելով թիմին վերանայել այս բիզնեսում գործերի վարման ավանդական եղանակը: Նրա ներդրումերը շատ բազմազան են՝ Index-ի հրեշտակային  ներդրումային ծրագրի մեկնարկից մինչև դեպի Հայաստան ուղևորության կազմակերպում ստարտափներին մենթորություն իրականացնելու և Oasis by Index-ի ստեղծումը:

Նինան մարմնավորում է Index-ի մշակույթն ու արժեքները, համագործակցում է հիմնադիրների հետ, հետաքրքրասեր է: Index Ventures-ի թիմը նշում է, որ նրանք չէին կարող մտածել որևէ մեկի մասին, ով ավելի արժանի կլիներ դառնալ Index-ի գործընկերը: Նրանք ուրախ են շարունակ տեսնել նրա անհավատալի նվիրվածությունը:

Share