Categories: News

«Yandex ծրագրավորման դպրոց»-ի դասերը VTC-ում

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում շարունակվում են «Yandex ծրագրավորման դպրոց»-ի դասերը:

Դասընթացի մասնակիցները խորացված ձևով ուսումնասիրում են ժամանակակից բիզնես աշխարհում շատ հայտնի Python ծրագրավորման լեզուն, որն օգտագործվում է «Youtube»-ում, «Instagram»-ում և «Facebook»-ում: «Python»-ը ծրագրավորման կատարյալ լեզու է սկսնակների համար և յուրացվում է հեշտությամբ:

Նախորդ 2 տարիների ընթացքում Վանաձորում մոտ 60 աշակերտ հաջողությամբ ավարտել է միջազգային ծրագրավորման դպրոցի դասընթացները և ստացել «Yandex»-ի վկայականներ:

Share