Categories: News

Զիլ Ակադեմիան ու UCRAFT-ը մեկնարկում են նոր անվճար դասընթաց

Զիլ Ակադեմիան ու UCRAFT-ը համատեղ ուժերով սկսում են նոր անվճար դասընթաց՝ «Սովորիր Ucraft-ը 15 ժամում»։

6 շաբաթանոց դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն Ucraft-ի միջոցով կայքեր պատրաստելու հմտությունները, կիրականացնեն իրական նախագծեր, ինչպես նաև կստանան կայքերի առաջխաղացմանն ուղղված մարքեթինգային գործիքների և որոնողական համակարգերն օգտագործելու բազային գիտելիքներ։

Դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են ստեղծել պրոֆեսիոնալ կայք, բայց չունեն համապատասխան հմտություններ կամ պարզապես ուզում են ձեռք բերել դիզայնի նախնական գիտելիքներ՝ հետագայում այդ ոլորտի մասնագետ դառնալու նպատակով։

Դասընթացին մասնակցելու նախապայմաններն են՝

– Անգլերենի միջին մակարդակի իմացություն,

– UI/UX գիտելիքների իմացություն (ցանկալի)։

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share