Categories: News

Մեկնարկել է FAST-ի InVent ձեռնարկատիրական ծրագիրը

Մեկնարկել է FAST-ի InVent ձեռնարկատիրական ծրագիրը:

45 սկսնակ ձեռներեցներ, ովքեր հետաքրքրված են արհեստական բանականությամբ ու մեքենայական ուսուցմամբ, հնարավորություն ունեն ստեղծել իրենց ձեռնարկությունը FAST-ի հետ։

FAST-ի համահիմնադիր, խորհրդի նախագահ Արթուր Ալավերդյանը և նորարարությունների տնօրեն Դեյվիդ Բեքեթը ողջունել են բոլոր մասնակիցներին ու մաղթել հաջողություն։

Հիշեցնենք, որ դեռևս հունվարին FAST-ը հայտարարել էր ծրագրի մեկնարկը, որը նախատեսված է երիտասարդ ձեռնարկատերերի համար։ Այն կօգնի բոլոր մասնակիցներին ստեղծել սեփական ձեռնարկությունը, կօգնի գաղափարի և ֆինանսավորում գտնելու գործում:

InVent ձեռնարկատիրական ծրագիրը միտված է գաղափարների գեներացմանը և դրանցից ստարտափ ընկերությունների զարգացմանը (ինկուբացիա և աքսելերացիա)։ 20-շաբաթյա ծրագիրը կօգնի ստարտափերներին անցնել ձեռնարկատիրոջ ողջ ժանապարհը՝ գաղափարը վավերացնելուց և թիմեր ձևավորելուց մինչև MVP-ի մշակումը և ներդրումների ներգրավումը:

InVent-ի մոդելը հիմնված է startup studio-ի, budding entrepreneurs’ ծրագրի և Advanced Solution Center-ի (ASCENT) FAST-ի փորձի վրա:

Ծրագրի մասին ավելին իմանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share