Categories: News

Մեկնարկում է «Ստեղծարար մտքի» ստուդիա ծրագիրը

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Ստեղծարար մտքի» ստուդիա ծրագրի 2020թ. բութքեմփերին:

«Ստեղծարար մտքի ստուդիա» ծրագրի շրջանակներում դասընթացը կմեկնարկի չորեքշաբթի՝ փետրվարի 26-ին, ժամը 15:00 և կտևի երեք օր:

Եթե դուք ցանկանում եք ստեղծել նոր ընկերական կամ համագործակցային շրջանակ, ապա կարող եք գրանցվել ծրագրին, անցնելով հետևյալ հղումով։

«Ստեղծարար մտքի ստուդիա» ծրագիրը միտված է ձեռնարկատիրական կրթության զարգացմանը: Այն իրականացվում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Անգլիական Էսեքսի համալսարանի և «Չենջ սքուլ» կազմակերպության կողմից: Ծրագիրը իրականացվում է Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» գործընկերության հիմնադրամի աջակցությամբ:

Share