Categories: News

Renderforest-ը մեկնարկում է դիզայնին նվիրված մասնագիտական հանդիպումների իր շարքը

Renderforest ընկերությունը մեկնարկում է մասնագիտական հանդիպումների իր հաջորդ շարքը՝ այս անգամ նվիրված դիզայնին։ Հանդիպումների ընթացքում ընկերության մասնագետները կխոսեն դիզայնի և դրա տարբեր դրսևորումների մասին։ Կհատկացվի ժամանակ նաև հարցերի և քննարկումների համար։

Առաջին միջոցառումը տեղի կունենա մարտի 6-ին՝ ժամը 19։30 Renderforest ընկերության Պ․ Սևակ 11/1 հասցեում գտնվող շենքում։ Շարքի առաջին հանդիպման թեման է “How We Create”: Միջոցառման ընթացքում Renderforest-ի դիզայնի թիմից Դանիելյան Սուսաննան և Իսրայելյան Վարդը կխոսեն հետևյալ թեմաների մասին՝

1. Դիզայնի գործընթացը Renderforest-ում․ գրաֆիկ դիզայն և իլյուստրացիաներ,

2. Լոգոների պատրաստման փուլերը՝ գաղափարից մինչև իրագործում,

3. Ինչի մասին են լինելու շարքի գալիք հանդիպումները։

Միջոցառումը նախատեսված է դիզայնով հետաքրքրվող և ոլորտում փորձ ունեցողների համար, ինչպես նաև նրանց, ում հետաքրքիր է, թե ինչպես է ընթանում դիզայնի պրոցեսը Renderforest-ում։

Մասնակցությունն անվճար է: Գրանցման համար հետևեք հղմանը: Հանդիպման լեզուն է հայերենը։

Գրանցման վերջնաժամկետը մարտի 1-ին է։ Հաստատման դեպքում մասնկաիցները կստանան նամակ իրենց էլ․ փոստին։

Share