Categories: News

«La Solar Group» ընկերության հիմնադիր տնօրենի այցը VTC

Փետրվարի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) տեղի ունեցավ «Solar systems. Ինչպես ստեղծել արագ զարգացող բիզնես ԱՄՆ-ում» հանդիպումը։

Հանդիպման ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «La Solar Group» ընկերության հիմնադիր տնօրեն Արա Պետրոսյանը ներկայացրեց, թե ինչպես հիմնել զարգացող բիզնես ԱՄՆ-ում և օգտագործել Հայաստանի ընձեռած հնարավորությունները:

Հանդիպումից հետո պարոն Պետրոսյանը շրջեց կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի և կենտրոնում տեղակայված ընկերությունների գործունեությանը։

Share