Categories: News

PicsArt-ը հյուրընկալեց Umba Training-ի IT Project Management դասընթացի մասնակիցներին

Փետրվարի 28-ին PicsArt-ը հյուրընկալեց Umba Training-ի IT Project Management դասընթացի մասնակիցներին։ Ընկերության գործընկերը հյուրերի հետ կիսվեց իր փորձով եւ խորհուրդներով, որպես PicsArt-ի Agile մասնագետ։

Այնուհետ կորպորատիվ գործառույթների ղեկավարը ներկայացրեց կազմակերպության անցյալի մասին, հաջողությունների մասին։ Ինչպես նաեւ մասնակիցները շրջեցին գրասենյակում, ծանոթացան աշխատանքային միջավայրի հետ եւ ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին անձնակազմին.

Ինչպես նշում են PicsArt Armenia-ի ներկայացուցիչները «ամեն մի նմանատիպ այց ոգեւորիչ է եւ դրական շունչ է հաղորդում մեզ եւ մեր աշխատակազմին»։

Share