Categories: News

GTC-ն և LifeBeget-ը մեկնարկում են PHP ծրագրավորման դասընթաց

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) և LifeBeget ընկերությունը համատեղ իրականացնում են իր հատուկ դասընթաց։ Մասնակցելով դասընթացին մասնակիցներին կընձեռնվեն ստորև նշված հնարավորությունները․

– PHP լեզվի և նրա ֆրեյմվորքների խորացված գիտելիքներ

– Անմիջապես շփում Lifebeget ընկերության փորձառու աշխատակիցների և հիմնադրի հետ,

– Շուկայում պահանջված նախագծերի իրականացում,

– Անհատական պորտֆոլիոների և մրցունակ CV-ների կազմում,

– Freelance հարթակներից օգտվելու հմտություններ,

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 4 ամիս։ Այն տեղի կունենա 2 փուլով։ Յուրաքանչյուր փուլի վճարը կազմում է 20,000 դրամ։

Այն կմեկնարկի ապրիլի 5-ին։ Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է գրանցել մինչև մարտի 31-ը հետևյալ հղմամբ։

Դիմել կարող են 14 տարին լրացած անձիք։ Նախնական գիտելիքներ՝ HTML5, CSS3, JavaScript, PHP։

Share