Categories: News

«1С ծրագրի վարման մասնագետ» տեեղկատվական հանդիպում

1С-ը բիզնեսի կառավարման ծրագիր է, որը լայնորեն օգտագործվում է հայկական ընկերություններում։ Ըստ մոտավոր գնահատականի միջին և խոշոր բիզնեսի կեսից ավելին օգտագործում են 1С-ն իրենց բիզնեսի կառավարման մեջ։ Այնպես, որ 1С ծրագրի վարման որակյալ մասնագետների պահանջարկը շատ մեծ է մեր աշխատաշուկայում։

Ճանաչողական հանդիպման ընթացքում մասնակիցները կիմանան․

– Ի՞նչ է պետք 1С ծրագրի վարման մասնագետ դառնալու համար,

– Ովքե՞ր կարող են դառնալ 1С ծրագրի վարման մասնագետ,

– Ի՞նչ հեռանկարներ ունի մասնագիտությունը,

– Ի՞նչ ծրագրեր ունի 1С-ը, որտե՞ղ են դրանք օգտագործվում,

Resal Soft-ը 1С ընկերության պաշտոնական ֆրանչայզին է Հայաստանում, որը զբաղվում է 1С ծրագրերի ներդրմամբ և սպասարկմամբ։

Հանդիպումը տեղի կունենա մարտի 19-ին 18:30 Գյումրու տեխնոլոգիական կենտրոմում, 306 սենյակ։

Share