Categories: News

Թումոն մեկնարկում է 42 անվճար ծրագրավորման դպրոցը

Թումոն մեկնարկում է 42 ծրագրավորման դպրոցը։ 42 Երևանը ծրագրավորման անվճար դպրոց է, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա լավագույն մասնագետներին: ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի գլխավոր նախագծերից մեկի` Թումո լաբորատորիաների, մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլը, Ռիո դե Ժանեյրոն, Մոսկվան, Ամստերդամը և 16 այլ քաղաքներ ամբողջ աշխարհում:

Իր հեղափոխական կրթական ծրագրի շնորհիվ 42-ն իր ուսանողներին բացառիկ հնարավորություն է տալիս 0-ից դառնալ ծրագրավորման գուրու: 42-ը մեծ ճանաչում ունի աշխարհում և սկսում է ճանաչում ձեռք բերել Հայաստանում։

Ծրարին դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

42-ը հիմնվել է 2013 թվականին Ֆրանսիայում: Կենտրոնի կրթական ծրագրի հիմքում ընկած է «ընկերը` ընկերոջը» մեթոդը, որի շնորհիվ ուսանողները լուծում են իրական խնդիրներ, կյանքի են կոչում կիրառական նախագծեր, տնօրինում են իրենց կրթական ուղին և այս ամենը սեփական ուժերով` առանց ուսուցիչների: Այս մեթոդի շնորհիվ շրջանավարտների 95%-ից ավելին բարձր վճարվող աշխատանք է գտնում շուկայում: Րիո դե Ժանեյրոից մինչև Հելսինկի և Սեուլ. աշխարհում այժմ գործում է 20 կենտրոն: 42 Երևանն իր տեղն է գտնում այս քաղաքների շարքում` Հայաստանի ՏՏ ոլորտին բարձրակարգ մասնագետներով ապահովելու առաքելությամբ: Ծրագրի մասին կարող եք մանրամասն տեղկություն ստանալ հետևյալ հղումով։

42 Երևանը ԵՄ Թումո կիրառական և ինժեներական գիտությունների համալիրի կրթական ուղղությունը ներկայացնող Թումո լաբորատորիաների հիմնական նախագծերից մեկն է: Համալիրը գերժամանակակից STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կենտրոն է Երևանում: Որպես կրթության, հետազոտությունների և ստարտափների հանգույց` համալիրի նպատակն է կապ ստեղծել ոլորտի տեղական և միջազգային ներկայացուցիչների միջև, փոքրացնել Հայաստանի բարձրագույն կրթության և բիզնեսի միջև եղած խզումը: 25.000 ք.մ. մակերես զբաղեցնող շինությունը կտեղակայվի 1.5 հեկտար տարածքի վրա` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին կից:

Համալիրը կծառայի որպես համագործակցության բաց հարթակ` ներառելով ենթակառուցվածքներ կրթական ծրագրերի համար, STEM հետազոտական լաբորատորիա և կոնֆերանս դահլիճ: Այս աշխույժ համայնքի մեջ է ընգրկվելու նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Share