Categories: News

Մեմկնարկում է առցանց կազմակերպվող Android դասընթացը

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մեմկնարկում են հեռավար ձևաչափով կազմակերպվող Android դասընթացի 1-ին փուլը։

Android-ը հանդիսանում է ամենաշատ օգտագործվող օպերացիոն համակարգերից մեկը․ աշխարհի բնակչության 1․4 միլիարդից ավելին օգտվում է հենց Android-ից։ Նրան է պատկանում հեռախոսների օպերացիոն համակարգերի շուկայի գերակշիռ հատվածը՝ 85%-ը։

Դասընթացի մասնակցությունը հնարավորություն կտա՝

– Ծանոթանալ Android օպերացիոն համակարգի կողմից ընձեռվող հնարավորություններին,

– Ստանալ մրցունակ լինելու և եկամտաբեր աշխատանք գտնելու հեռանկարներ,

– Աշխատաշուկայում դառնալ պահանջված մասնագետ:

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել առցանց հետևյալ հղումով։

Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 74-97-05 հեռախոսահամարով:

Share