Categories: News

Ucraft-ի հիմնադիր Գևորգ Բալյանը դարձել է Forbes Technology Council-ի անդամ

Ucraft-ի հիմնադիր Գևորգ Բալյանը դարձել է Forbes Technology Council-ի անդամ։ Այդ մասին նա նշել է իր ֆեյսբուքյան էջում։

Forbes Technology Council-ը հրավերի վրա հիմնված կազմակերպություն է, որը բաղկացած է առաջատար CIO-ներից, CTO-ներից և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներից:

Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է։ Այն նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են արագ և նվազագույն ջանքերով ստեղծել կայք կամ օնլայն խանութ։ Հարթակն առաջարկում է բազմաթիվ ինտեգրացիաներ, դիզայնի և մարքեթինգային գործիքներ՝ ժամանակակից և ֆունկցիոնալ կայք ունենալու համար։

Share