Categories: News

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը մեկնարկում է FAST Webinars շարքը

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում է FAST Webinars շարքը COVID-19 պանդեմիայի պատճառով ստեղծված ճգնաժամի ընթացքում տարբեր ոլորտների զարգացումը թեմայով։ FAST-ը ստեղծում է նոր հարթակ, որպեսզի գիտնականները, փորձագետները եւ ձեռներեցները կիսվեն իրենց գիտելիքներով, փորձով եւ մասնագիտական կարծիքներով։ FAST Webinars շարքի «ՏՏ-ն եւ տվյալագիտությունը պանդեմիայի ընթացքում եւ դրա ավարտից հետո» խորագրով առաջին առցանց քննարկումը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ ժամը 20:00-ին։

Բանախոսներ՝

– Գեւորգ Եղիկյան, Իտալիայի ազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքային մոբիլության լաբորատորիա, գիտաշխատող, ասպիրանտ,

– Ռեմ Դարբինյան, SmartClick, hիմնադիր եւ գործադիր տնօրեն,

– Մհեր Մաթեւոսյան, FAST, տվյալագիտության փորձագետ,

– Զավեն Նավոյան, Ucom, ցանցի շահագործման եւ մոնիթորինգի վարչության ղեկավար,

Մոդերատոր՝

– Վարդան Հարությունյան, FAST, տվյալագետ

Վեբինարի ընթացքում քննարկվելու են հետեւյալ հարցերը՝

ՏՏ լուծումներ`

– Որո՞նք են առկա ՏՏ լուծումները, որոնք օգնում են պայքարել պանդեմիայի դեմ:

– Ի՞նչ օգտակար ծրագրեր կարող են մշակվել:

Կանխատեսումներ՝

– Հուսալի՞ են արդյոք այդ լուծումները։

– Կօգնե՞ն այդ լուծումները որոշում կայացնողներին։

Կյանքը պանդեմիայից հետո՝

– Կփոխվի՞ արդյոք ՏՏ/տվյալագիտության արդյունաբերության ոլորտը:

– Ի՞նչ կարող է առաջարկել ՏՏ ոլորտը ապագայում հնարավոր պանդեմիաների դեմ պայքարելու համար։

Քննարկման լեզուն հայերենն է: Քննարկմանը կարող եք միանալ Zoom տեսակապի եւ FAST-ի ֆեյսբուքյան էջի միջոցով։

Share